Վարկային բյուրոյից հայտնում են, որ նախ, անհրաժեշտ է լիովին մարել նախկինում գոյացած ժամկետանց պարտավորությունների վճարումները:
«Բացի այդ, ներկա պահին գործող վարկերի մասով անհրաժեշտ է բացառել ժամկետանց՝ նույնիսկ մեկ օրվա կտրվածքով պարտավորությունների գոյացումը»,-նշվում է իրազեկման մեջ:
Հիշեցնենք՝ նախկինում դրսևորած «վատ վարկային պատմությունը» կարող է հիմք հանդիսանալ նոր ստացվող վարկերի պայմանների խստացման կամ ընդհանրապես չտրամադրման համար: Նման դրույթները մանրամասն ներկայացվում են վարկատու կազմակերպության (բանկ, վարկային կազմակերպություն) վարկային կամ ռիսկերի կառավարման քաղաքականություններում: