Ֆրանսիայի Պանթեոնում տեղի է ունենում Միսաք Մանուշյանի և նրա կնոջ աճյունների ամփոփման արարողությունը։
Հիշեցնենք, որ այսօր Նիկոլ Փաշինյանը տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ֆրանսիա:
ՀՀ վարչապետը և Ֆրանսիայի նախագահը, Աննա Հակոբյանի և Բրիջիտ Մակրոնի հետ Փարիզի պանթեոնում ներկա են գտնվել Դիմադրության շարժման հայազգի հերոս Միսաք Մանուշյանի աճյունը Ֆրանսիայի մեծագույն գործիչների պանթեոնում ամփոփելու արարողությանը:
Միսաք Մանուշյանը ամփոփվեց ֆրանսիացի այնպիսի մեծությունների կողքին, ինչպիսիք են՝ Վիկտոր Հյուգոն, Ժան-Ժակ Ռուսոն, Մարի և Պիեռ Կյուրիները, Էմիլ Զոլան, Ալեքսանդր Դյուման և այլք:
«Նա առաջին օտարազգին է, որի աճյունը կամփոփվի պանթեոնում, քանի որ այնտեղ միայն ֆրանսիացիներն են հուղարկավորված: Դա իսկապես աննախադեպ իրադարձություն է: Ինչպես ասել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը՝ Միսաք Մանուշյանը մեր երկրի մեծության մի մասնիկն է, նա մարմնավորում է ֆրանսիական գաղափարախոսությունն ու արժեհամակարգը, և մենք պարտավոր ենք նրան մեծարել»,- ասել է Ֆրանսիայի մշակույթի նախարարը։
![](https://iravaban.net/wp-content/uploads/2024/02/B75I6731.jpg)
![](https://iravaban.net/wp-content/uploads/2024/02/B75I6711.jpg)
![](https://iravaban.net/wp-content/uploads/2024/02/B75I6702.jpg)
![](https://iravaban.net/wp-content/uploads/2024/02/B75I6537.jpg)
![](https://iravaban.net/wp-content/uploads/2024/02/B75I6418.jpg)
![](https://iravaban.net/wp-content/uploads/2024/02/B75I6361.jpg)
![](https://iravaban.net/wp-content/uploads/2024/02/B75I6334.jpg)
![](https://iravaban.net/wp-content/uploads/2024/02/T018726.jpg)