Երևան քաղաքում` փետրվարի 11-ի ցերեկը, 12-13-ին, 14-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Փետրվարի 14-ի ուշ երեկոյան ժամերին, 15-16-ին սպասվում է անձրև, հնարավոր է նաև ամպրոպ։
Հանրապետության տարածքում` փետրվարի 11-ի ցերեկը, 12-13-ին, 14-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։
Փետրվարի 14-ի ուշ երեկոյան ժամերին առանձին շրջաններում, 15-16-ին շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ, նախալեռնային և հովտային գոտում հնարավոր է նաև ամպրոպ։ Քամին՝ հարավարևմտյան 2-5 մ/վ, փետրվարի 13-ին առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում 15-18 մ/վ արագությամբ։
Օդի ջերմաստիճանը էապես չի փոխվի։
![](https://iravaban.net/wp-content/uploads/2024/02/Screenshot_61.png)