Վերջերս պատգամավորներով երաշխավորություն էինք ներկայացրել Արմեն Աշոտյանի համար։ Այս մասին այսօր՝ փետրվարի 7-ին կառավարության հետ հարց ու պատասխանի ժամանակ ասաց պատգամավոր Աղվան Վարդանյանը։
«Մեջբերում դատավոր Դոլմազյանի որոշումից․ «Աշոտյանը տարաբնույթ կապեր ունի, այդ թվում՝ Ազգային ժողովում, կարող է դրանք օգտագործել խոչընդոտելու, միջամտելու համար։ ԱԺ-ում Աշոտյանի կապերի մասին է վկայում ՀՀ ԱԺ գործող 9 պատգամավորների կողմից Արմեն Աշոտյանի համար ներկայացված երաշխավորությունը։ Արդարատադության նախարարին՝ ինչպե՞ս կմեկնաբանեք Դոլմազյանի մտքի հակաիրավական թռիչքը և ինչպե՞ս եք մեկնաբանելու աջ կողմի պատգամավորների միջնորդության վերաբերյալ որոշումը»,-ասաց Վարդանյանը։
Մանրամասները՝ տեսանյութում։