ՊՆ նախարար Սուրեն Պապիկյանը՝ սահմանում իրավիճակի մասին

Սահմանին իրավիճակը այս պահին կարող ենք գնահատել հարաբերական կայուն, զորքերի կուտակումներ չկան։ Այս մասին այսօր՝ փետրվարի 2-ին  Հանրային հեռուստաընկերության եթերում Պետրոս Ղազարյանի հետ հարցազրույցի ժամանակ ասաց Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը։

«Ինչպես նշեցի՝ հարաբերական կայուն է սահմանին, և վերջին մի քանի ամիսների իրավիճակը կարելի է բնորոշել հենց նույն կերպ, ինչը կայունության և հանդարտության նշաններ է իրենից ներկայացնում»,- ասաց նախարարը։

Սուրեն Պապիկյանը տեղեկացրեց, որ այն զինվորականները, ովքեր հավուր պատշաճի պատրաստ են ատեստավորման կամ պատրաստվում են, եթե անգամ պատրաստ չեն եղել նախկինում,  նրանք էապես բարձր աշխատավարձ կարող են ստանալ։

 

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել