Պարեկային ու փրկարար ծառայությունների ստորաբաժանումներն արտակարգ ռեժիմով են աշխատում ավտոճանապարհներին

Եղանակային վատ պայմաններով ու ձյան առատ տեղումներով պայմանավորված՝ պարեկային ու փրկարար ծառայությունների աշխատակիցները հանրապետության ճանապարհներին իրականացնում են արտակարգ ռեժիմով շուրջօրյա ծառայություն։ Այս մասին հայտնում են ոստիկանությունից։

«Հարգելի՛ վարորդներ, ևս մեկ անգամ հորդորում ենք ցուցաբերել ծայրաստիճան զգոնություն, մեքենա վարել միայն ծայրահեղ անհրաժեշտության դեպքում և բացառապես ձմեռային անվադողերով։

Մի՛ վտանգեք ձեր և ուրիշների կյանքը։

Հիշե՛ք, ձեզ տանը սպասում են»։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել