ՆԳ նախարարը՝ Արթուր Հովհաննիսյանի հնչեցրած լեզու և ականջ կտրելու սպառնալիքի մասին

Դուք ինձ այլ հարթակներում լավ էլ բռնացնում եք։ Ես երևի տարբեր լրատվամիջոցներին ամենաշատը հարցազրույց տված անձանցից եմ՝ պետական համակարգում։ Այս մասին հունվարի 16-ին՝ մամուլի ասուլիսի ժամանակ, հայտարարեց ՆԳ փոխնախարար Արփինե Սարգսյանը`պատասխանելով այն դիտարկմանը, որ ինքը  խուսափում է լրագրողներից։

«Նարեկ Սարգսյանը ո՛չ իմ կուրսեցին է, ո՛չ իմ մտերիմն է։ Նարեկ Սարգսյանին էլ ես չեմ նշանակում ՆԳՆ մամուլի խոսնակ։ Նարեկ Սարգսյանին նշանակել է ՆԳ նախարարը, և Նարեկ Սարգսյանը գտնվում է ՆԳ նախարարի ուղիղ ենթակայության ներքո»,- ասել է Արփինե Սարգսյանը՝ անդրադառնալով այն լուրին, որ ինքն իր մտերիմին նշանակել է ՆԳՆ մամուլի խոսնակ։

Մամուլի ասուլիսի ժամանակ լրագրողներն ուշադրություն հրավիրեցին ընտրովի արդարադատությանը, ինչին պատասխանեց ՆԳ նախարար Վահե Ղազարյանը։

«Մենք բոլորս դեմ ենք բռնությանը, իսկ այս դեպքերի հետ կապված, կխնդրեմ՝ դիմեք քննչական կոմիտե։ Միգուցե իրենք ձեզ կարողանան պատասխանել»,- ասաց նախարարը՝ անդրադառնալով այն դիտարկմանը, որ հասարակ քաղաքացին, սոցիալական ցանցում բռնության կոչ անելու դեպքում, հաջորդ օրը կալանավորվում է, իսկ իշխանական պատգամավորների դեպքում նման դրսևորում չկա։

Նշենք, որ ՔՊ խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը 2023թ․-ի ապրիլի 4-ին  ԱԺ ամբիոնից խուլիգանական պահվածքով սպառնաց կտրել  Էդգար Ղազարյանի ականջներն ու լեզուն:

Մանրամասն տեսանյութում՝ 

 

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել