Վարչապետը տիկնոջ հետ Ջերմուկում ներկա են գտնվել Ամանորյա բացօթյա համերգին և այցելել Սուրբ Ծննդյան տոնավաճառ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը և տիկին Աննա Հակոբյանը Ջերմուկում ներկա են գտնվել  Ամանորյա բացօթյա համերգին, որը նախատեսվում է դարձնել ամենամյա հեղինակային երգի փառատոն, ինչպես նաև այցելել Սուրբ Ծննդյան տոնավաճառ: 

Միջոցառումը կազմակերպել է Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը՝ «Ջերմ Ամանոր Ջերմուկում» խորագրի ներքո:    

Տաղավարներով շրջայցի ընթացքում վարչապետը տիկնոջ հետ ծանոթացել է ներկայացված արտադրատեսակներին, կատարել գնումներ: Միջոցառմանը ներկա քաղաքացիներին Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առիթով և հղել մաղթանքներ: 

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել