Դեկտեմբերի 30-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն այցելել է հանրապետության արևելյան սահմանագոտի, եղել արդեն շահագործման հանձնված մոդուլային տիպի զորամասերից մեկում, շրջել և տեղում ծանոթացել մոդուլային կացարանների ընձեռած հնարավորություններին ու կենցաղային պայմաններին, ճաշել զինծառայողների հետ։
Նույն օրը նախարար Պապիկյանը շրջել է առաջնագծի բարձրադիր հենակետերով, հանդիպել մարտական հերթապահությունում Ամանորի գիշերը դիմավորել պատրաստվող ժամկետային զինվորներին։
Պաշտպանական գերատեսչության ղեկավարը զինծառայողներին շնորհավորել է գալիք տոների կապակցությամբ, հետաքրքրվել նրանց ծառայությամբ, տրամադրությամբ և մաղթել զգոն ու անփորձանք ծառայություն։
Շնորհակալություն հայտնելով բարեխիղճ և պատասխանատու ծառայության համար՝ նախարար Պապիկյանը մարտական հերթապահություն իրականացնող զինծառայողներին խրախուսել է արժեքավոր նվերներով։
Սուրեն Պապիկյանը հանդիպել է նաև այդ օրը ժամկետային երկամյա ծառայությունն ավարտած զինվորներին, շնորհակալություն հայտնել բարեխիղճ ծառայության համար՝ անձամբ նրանց հանձնելով զինվորական գրքույկները։
![](https://iravaban.net/wp-content/uploads/2023/12/416080476_960612158767492_2489296937575510207_n.jpg)
![](https://iravaban.net/wp-content/uploads/2023/12/416083498_960612112100830_6376823823745961353_n.jpg)
![](https://iravaban.net/wp-content/uploads/2023/12/415215521_960612338767474_1512044588411038240_n.jpg)
![](https://iravaban.net/wp-content/uploads/2023/12/414887315_960612402100801_1116747074280664182_n.jpg)
![](https://iravaban.net/wp-content/uploads/2023/12/414886579_960612312100810_4961468297149327724_n.jpg)
![](https://iravaban.net/wp-content/uploads/2023/12/414887304_960612168767491_3908482672436154045_n.jpg)
![](https://iravaban.net/wp-content/uploads/2023/12/414886401_960612382100803_2198644119184529596_n.jpg)
![](https://iravaban.net/wp-content/uploads/2023/12/416106717_960612435434131_8751015408390632852_n.jpg)
![](https://iravaban.net/wp-content/uploads/2023/12/415743530_960612328767475_3774505101052137981_n.jpg)
![](https://iravaban.net/wp-content/uploads/2023/12/415275858_960612305434144_2816447438276325030_n.jpg)