Տաշիրում քամու հետևանքով վնասվել են շենքերի տանիքներ

Դեկտեմբերի 29-ին Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգեր են ստացվել, որ դեկտեմբերի 28-ի ուժեղ քամու հետևանքով Տաշիր քաղաքի Դպրոցական, Ջահուկյան, Աբովյան փողոցներում վնասվել են շենքերի տանիքներ, ծառը արմատախիլ է եղել և հենվել հարևան տան տանիքին։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մարտական հաշվարկներ:

Փրկարարները իրականացրել են տանիքների կառուցատարրերի ապամոնտաժման, վնասված ծառի մասնատման և հեռացման աշխատանքներ:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել