«Արտահերթ ընտրությունները չեն բացառվում»․ Տիգրան Ավինյան

Ես կարծում եմ, որ մենք ավագանու նիստերը բերելու ենք ինչ-որ մի տրամաբանության, որի հիմքում լինելու է Երևան քաղաքի և Երևանցիների շահերը։ Այս մասին այսօր, դեկտեմբերի 29-ին, ասաց Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը։

«Ես վստահ եմ դրանում, բայց և այնպես իմ գործընկերներին, ընդդիմադիր խմբակցությունների, տեղեկացրել եմ՝ որ պահին էլ լինի, մենք արտահերթ ընտրություններից չենք խուսափում և, եթե տեսնենք, որ իրավիճակն այնպիսին է, որ քաղաքը կամ երևանցին տուժում է, մեր ոչ արդյունավետ կամ իրար նկատմամբ ոչ հանդուրժող լինելու հետևանքով կամ ոչ արդյունավետ աշխատանքի հետևանքով, այդտեղ միշտ մեթոդներն ու միջոցները կան, այսինքն արտահերթ ընտրություները չեն բացառվում այդ առումով, բայց ես հուսով եմ, որ փուլ-փուլ Երևանի ավագանու հետ կկարողանանք կանոնակարգել նիստերը»,-ասաց նա։

Մանրամասները՝ տեսանյութում։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել