Վահան Նասոյանը՝ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի պետ

Արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանի հրամանով նշանակվել է «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի պետը։

«Վահան Անատոլիի Նասոյանին 2023 թվականի դեկտեմբերի 27-ից նշանակել Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի պետ»,-նշվում է հրամանում:

Iravaban.net-ը Ձեզ է ներկայացնում նրա կենսագրությունը>

Վահան Նասոյանը ծնվել է 1977թ․ նոյեմբերի 21-ին Երևան քաղաքում։

2000թ․ ավարտել է ՀՀ ՆԳՆ բարձրագույն դպրոցը իրավաբանի որակավորմամբ։

2000-2004թթ․ ՀՀ ՆԳՆ Աշտարակի ՆԳԲ ՔՀ բաժանմունքի օպերլիազոր։

2004-2007թթ․ ՀՀ ոստիկանության Արագածոտնի ՄՎ Աշտարակի ՆԳԲ ՔՀ բաժանմունքի օպերլիազոր։

2007-2013թթ․ ՀՀ ոստիկանության Արագածոտնի ՄՎ ՔՀ բաժանմունքի ավագ օպերլիազոր։

2013-2016թթ․ ՀՀ ոստիկանության Արագածոտնի ՄՎ ՔՀ խմբի ավագ օպերլիազոր։

2016-2018թթ․ ՀՀ ոստիկանության Արագածոտնի ՄՎ Աշտարակի ՆԳԲ ՔՀ բաժանմունքի պետի տեղակալ։

2018-2019թթ․ ՀՀ ոստիկանության Արագածոտնի ՄՎ Աշտարակի բաժնի պետի օպերատիվ գծով տեղակալ։

2019-2022թթ․ ՀՀ ոստիկանության Արագածոտնի ՄՎ Թալինի բաժնի պետ։

2023-2023թթ․ ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» ՔԿՀ պետի տեղակալի ժ/պ։

2023թ․ առ այսօր ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» ՔԿՀ պետի տեղակալ։

2023թ․ առ այսօր ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» ՔԿՀ պետի պարտականությունները կատարող։

Ամուսնացած է, ունի մեկ դուստր։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել