Հայաստանը կուսումնասիրի Ադրբեջանի հերթական առաջարկներ խաղաղության պայմանագրի վերաբերյալ և պատշաճ կարգով կարձագանքի այդ առաջարկներին։ Այս մասին Իրանի ԱԳ նախարարի հետ ասուլիսի ժամանակ հայտնել է ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը:
Նրո խոսքով՝ չնայած բազմաթիվ խոչընդոտներին և բարդություններին` խաղաղություն հաստատելու հնարավորություն այս պահին իսկապես կա։
«Չնայած բազմաթիվ խոչընդոտներին և բարդություններին, չնայած նույնսիկ ԼՂ հայ բնակչության բռնի տեղահանմանը, ատելության խոսքին , ագրեսիվ հռետորաբանությանը, իսկապես մենք այդ հնարավորությունը տեսնում ենք»,– ասել է նա։
Միրզոյանն ընդգծել է, որ իրենք ամեն ինչ անում են հասնի իր տրամաբանական ավարտին, բայց հավելեց, որ մի պետություն միայնակ չի կարողանա խաղաղության պայմանագիր ստորագրել։
«Մեր կառուցողականությանը զուգահեռ մենք կարիք ունենք նաև Ադրբեջանի կառուցողական մոտեցմանը։ Մեկ անգամ ևս ընդգծեմ՝ այդ հնարավորությունը կա, բայց այդ հնարավորությունը կախված է որ միայն հայկական կողմից, այլև ադրբեջանական կողմից։ Մենք դրական ազդակներ արդեն տեսնում ենք, ինչպես, օրինակ, վերջին շփումների արդյունքում ձեռք բերված պայմանավորվածությունները, երբ տեղի ունեցավ ռազմագերիների և պահվող անձանց ազատ արձակում»,- հայտնել է Միրզոյանը։
ԱԳ նախարարը նաև խոսել է ադրբեջանական կողմի բացասական ազդակների մասին` պարբերաբար հնչող ագրեսիվ խոսքերը, Ադրբեջանից հնչող կոչերն ու բանակցություններում բարձրաստիճան հանդիպումներից խուսափելը։
«Հուսով եմ, որ որ կառուցողականությունը կհաղթի և երկարատև ու իրական խաղաղության պայմանագիրն իրականություն կդառնա»,- հավելել է Արարատ Միրզոյանը։