Բենզալցակայանների գործունեություն է դադարեցվել, 2-ը նաև ապամոնտաժվել են

ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Գարեգին Խաչատրյանի հանձնարարագրերի հիման վրա Տեսչական մարմինը հրդեհատեխնիկական հետազոտություններ է իրականացրել Արմավիրի մարզի Խորոնք գյուղի, Նալբանդյան գյուղի 4-րդ պողոտա 1 հասցեներում, ինչպես նաև Կոտայքի մարզի Աբովյան քաղաքի Սահմանադրության հրապարակ թիվ 7/2, ք․ Աբովյան, Սահմանադրության հրապարակ հասցեներում շահագործվող բենզալցակայանների՝ նորմատիվ-տեխնիկական փաստաթղթերի պահանջների կատարման նկատմամբ։

Հրդեհատեխնիկական հետազոտության արդյունքում Տեսչական մարմնի հրդեհային և տեխնիկական անվտանգության մասնագետները հայտնաբերել և արձանագրել են հրդեհային և տեխնիկական անվտանգության նորմատիվ փաստաթղթերի պահանջների այնպիսի խախտումներ, որոնք անմիջական սպառնալիք են մարդկանց կյանքի, առողջության և անվտանգության համար։

Հաշվի առնելով հրդեհային և տեխնիկական անվտանգության պահանջների խախտումների ռիսկայնությունն ու վտանգավորության աստիճանը՝ ՀՀ ՔՏՀԱ տեսչական մարմնի ղեկավարն Արմավիրի և Կոտայքի մարզերի բենզալցակայանների գործունեության դադարեցման վերաբերյալ որոշումներ է կայացրել։

Դեկտեմբերի 26-ին Արմավիրի մարզի վերոնշյալ հասցեների բենզալցակայաններն ապամոնտաժվել են, իսկ Կոտայքի մարզի 2 բենզալցակայանների գործունեությունը դադարեցվել է։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել