Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցություն անդամ Նարինե Հայրապետյանը այսօր՝ դեկտեմբերի 26-ի ավագանու նիստի ժամանակ հանդես եկավ ելույթով։
«Այսօր վերջապես ընկավ բոլորի դիմակը։ Պարզ ընդգծվեց՝ ովքեր են իսկական ընդդիմադիրները, ով ում հետ է կոալիցիա, ով ում համար է գրպանի ընդդիմադիր աշխատում։ Երբ խոսքը վերաբերում է փողին ու բյուջեին էլ խաղալ չի ստացվում, չէ՞։ Այսօր «Հանրային ձայնը» երկրորդ անգամ է դավաճանում քեզ, երևանցի։ Նոր տարվա նվեր անելով ձեզ՝ եկավ ու քվորում ապահովեց։ Երևի ասելով՝ ամեն ինչ իր գինն ունի, բոլորիս հայտնի «Դոգը» իրեն նկատի ուներ»,-նշեց նա։
Ավագանու «Հանրապետություն» խմբակցության ղեկավար Անի Խաչատրյանը տեղից արձագանքեց՝ կոչ անելով չափերը ճանաչել։ Երբ Հայրապետյանը «Հանրապետությանը» ծառա անվանեց, Խաչատրյանը հակադարձեց. «Խմել նոր ես եկել»։
«Խմելը քո պրոֆեսիան է»,- ասաց Հայրապետյանը։
Իրավիճակին միջամտեղ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը՝ կոչ անելով պահպանել կոռեկտությունը. «Ամեն դեպքում ով ինչ խոսում է, առաջին հերթին իր աշխարհայացքը, մտածելակերպն ու վարվելակերպն է ի ցույց դնում»։
Ավինյանը նաև նշեց, որ մինչև նիստի ավարտը Նարինե Հայրապետյանը զրկվում է ելույթ ունենալու հնարավորությունից։
Մանրամասները՝ տեսանյութում։