Ամերիաբանկն ամփոփել է արցախցիների աջակցության ծրագիրը

Ամերիաբանկն ամփոփել է Արցախից տեղահանված և Շիրակի մարզի վեց համայնքներում ապաստանած  ընտանիքների աջակցության ծրագիրը, որի նպատակը նրանց առաջնային կարիքները հոգալն էր: Այս մասին տեղեկանում ենք Ամերիաբանկի ֆեյսբուքյան էջում արված հրապարակումից. 

«Դեռ ամիսներ առաջ մենք ասացինք` «Սիրելի՛ արցախցիներ, պեˊնդ կացիք, մունք ծըզնըհետնք»։ Եվ այսպես սկիզբ առավ հոգատարության շղթան, որի շուրջ համախմբվեցին Ամերիա թիմն ու մեր 10-ից ավելի գործընկերները: Մենք այցելել ենք արցախցի 181 ընտանիքի, հուզվել, ժպտացել, զրուցել, լսել, ջերմացել նրանց հետ յուրաքանչյուր հանդիպումից և փոխանցել, որ մենք նրանց կողքին ենք»:

Ծրագրում ներառվել են միակողմանի / երկկողմանի ծնողազուրկ երեխաներ ունեցող ու 3 և ավելի անչափահաս երեխաներ ունեցող ընտանիքները, որոնց ընդհանուր առմամբ տրամադրվել է ավելի քան 100 մլն ՀՀ դրամի աջակցություն: 

«Շնորհակալություն մեր բոլոր գործընկերներին հոգատարության շղթան տարածելու, մեր գաղափարի շուրջ համախմբվելու և արցախցի մեր հայրենակիցների կողքին լինելու համար»,- ասված է հրապարակման մեջ:

Մանրամասները` տեսանյութում:  

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել