Փաշինյանը շնորհակալություն է հայտնել Պուտինին ԵԱՏՄ գագաթնաժողովը կազմակերպելու համար

Նիկոլ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել Վլադիմիր Պուտինին ԵԱՏՄ գագաթնաժողովը ամենաբարձր մակարդակում կազմակերպելու համար։

Հիշեցնենք, որ այսօր՝ դեկտեմբերի 25-ին Սանկտ Պետերբուրգում մեկնարկել է Եվրասիական բարձրագույն խորհրդի նիստը։

ՀՀ վարչապետը ժամանել է Սանկտ Պետերբուրգ` Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի անցկացման վայր, որտեղ նրան դիմավորել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։

Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհուրդը ԵԱՏՄ բարձրագույն մարմինն է, որում ընդգրկված են Միության անդամ երկրների ղեկավարները։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել