Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը ողջունել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև գերիների փոխանակումը և «զգալի առաջընթացը երկու երկրների հարաբերություններում»։ Այս մասին նա գրել է X-ի իր միկրոբլոգում։
Նշենք, որ ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Ադրբեջանի Հանրապետությունն ազատ է արձակում 32 հայ զինծառայողների, Հայաստանն էլ իր հերթին ազատ է արձակում 2 ադրբեջանցի զինծառայողների։
«Ուրախ ենք ողջունել ձերբակալվածների ազատ արձակումը և քաղաքական երկխոսության աննախադեպ բաց լինելը։ Այժմ ես առաջնորդներին կոչ եմ անում հնարավորինս շուտ ավարտել խաղաղության համաձայնագիրը»,-գրել է նա։
Նա ընդգծել է, որ կողմերի միջև երկկողմ երկխոսության հաստատումն ու խորացումը եղել է բրյուսելյան գործընթացի հիմնական նպատակը։