Խաղաղության պայմանագիրը գալիք 15 օրում կկնքվի, եթե Ադրբեջանը ցանկանա. ԱԺ նախագահ

Ադրբեջանի հետ երկար ժամանակ նույն տարածաշրջանում ապրել ենք, առնվազն 100 տարի շատ սերտ շփում ենք ունեցել: Ադրբեջանը սիրում է ամեն տեղ ասել, որ ինքը մուլտիկուլտուրալ երկիր է, բայց համառորեն ջնջում է ամեն հայկականը, սկսած բռնի տեղահանումից, էթնիկ զտումից, վերջացրած հայկական եկեղեցիների հիշատակումից:

Այս մասին այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասել է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը` նշելով, որ Հայաստանի Հանրապետությունը պատրաստ է միջազգային նորմերի հիման վրա կնքել խաղաղության պայմանագիր․ «Գնդակը հիմա գտնվում է Ադրբեջանի դաշտում, և եթե Ադրբեջանը նախագահի մակարդակով հայտարարում է, որ իրենք պատրաստ են, Խաղաղության պայմանագիրը պատրաստ է:

Ցանկության պարագայում, կարելի է գալիք 15 օրվա ընթացքում խաղաղության պայմանագիրը կկնքվի, եթե Ադրբեջանի իշխանությունը իոք քաղաքական կամք դրսևորի»։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել