Ավանում՝ տներից մեկում պայթյուն է տեղի ունեցել․ 29-ամյա երիտասարդի վիճակը ծայրահեղ ծանր է

Երևանի Ավան 7-րդ փողոցի տներից մեկում գազի պայթյուն է տեղի ունեցել։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունը։ Նշվում է, որ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնն ահազանգը ստացվել է նոյեմբերի 25-ին՝ ժամը 23:40-ին։

«Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ»,- նշված է հաղորդագրության մեջ։

Տեղում փրկարարները պարզել են, որ տեղի է ունեցել կուտակված գազի պայթյուն՝ հրդեհի բռնկմամբ։ Հրդեհն ինքնամարվել է։ Մասամբ այրվել և ջերմահարվել են տան խոհանոցի և հյուրասենյակի գույքը։

Պայթյունի հետևանքով տուժած կա․ այրվածքներով հոսպիտալացվել է 29-ամյա Ա. Զ.-ն։ Բժիշկները նրա առողջական վիճակը գնահատել են ծայրահեղ ծանր։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել