Հայաստանի Հանրապետության տարածքում այսօր, նոյեմբերի 27-ի և 28-ի գիշերը առանձին շրջաններում, 27-ի ցերեկը շրջանների մեծ մասում սպասվում են տեղումներ, լեռնային շրջաններում՝ թաց ձյուն։ Նոյեմբերի 28-ի ցերեկը, 29-30-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։
Տեղեկությունը հայտնում է ՀՀ ՇՄՆ հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնը։
Հաղորդագրության համաձայն` քամին կլինի հարավարևմտյան` 2-5 մ/վ, առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում նոյեմբերի 26-ին, 28-ին՝ 15-20 մ/վրկ, 27-ին՝ 20-25 մ/վրկ արագությամբ:
Օդի ջերմաստիճանն այսօր ցերեկը կբարձրանա ևս 1-2 աստիճանով, 28-ին կնվազի 7-10 աստիճանով։
![Եղանակի կանխատեսում - Sputnik Արմենիա, 1920, 25.11.2023](https://cdnn1.img.armeniasputnik.am/img/07e7/0b/19/69105446_0:0:778:500_1920x0_80_0_0_954e81a02fbffe0cb50a9dc710476e83.png.webp)
Երևան քաղաքում այսօր ցերեկը, նոյեմբերի 28-30-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։
Նոյեմբերի 27-ին սպասվում է անձրև, ինչպես նաև քամու ուժգնացում` մինչև 15-18մ/վրկ արագությամբ։