Օդի ջերմաստիճանը զգալի կնվազի. եղանակը` առաջիկա օրերին

Երևան քաղաքում նոյեմբերի 25-ի և 26-ի ցերեկը, 28-30-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Նոյեմբերի 26-ի գիշերը և առավոտյան, 27-ին սպասվում է անձրև։ Նոյեմբերի 27-ին սպասվում է նաև քամու ուժգնացում մինչև 15-18մ/վրկ արագությամբ։

Այս մասին հայտնում են Հայհիդրոմետից։

Հանրապետության տարածքում` նոյեմբերի 25-ի և 28-ի ցերեկը, 29-30-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Նոյեմբերի 26-ին, 27-ի և 28-ի գիշերը առանձին շրջաններում, 27-ի ցերեկը շրջանների մեծ մասում սպասվում են տեղումներ, լեռնային շրջաններում՝ թաց ձյուն։ Քամին՝ հարավարևմտյան 2-5 մ/վ, առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում 25-26-ին, 28-ին՝ 15-20 մ/վրկ, 27-ին՝ 20-25 մ/վրկ արագությամբ: Օդի ջերմաստիճանը նոյեմբերի 26-ի ցերեկը կբարձրանա ևս 1-2 աստիճանով, 28-ին կնվազի 7-10 աստիճանով։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել