Իրականացվելու են պայթեցման աշխատանքներ․ բնակիչներին զգուշացնում են՝ չանհանգստանալ

Հյուսիս-հարավի Տրանշ-2-ի Ագարակի հնագիտական վայրը շրջանցող 8կմ երկարությամբ ճանապարհի կառուցման աշխատանքներով պայմանավորված՝ Մ-1 միջպետական ճանապարհի կմ34+600-կմ35+250 հարակից հատվածում՝ Աղձք, Ոսկեհատ բնակավայրերի մոտ, այսօր՝ նոյեմբերի 24-ին՝ ժամ 14։00-16։00 սահմաններում, իրականացվելու են պայթեցման աշխատանքներ:

Այս մասին հայտնում են «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից։

Տարածքը գտնվում է անվտանգության գոտուց դուրս‚ և ճանապարհը փակելու կարիք չկա։

Բնակչությանը հորդորում են չանհանգստանալ։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել