Կառավարության նոյեմբերի 23-ի նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանը ասաց, որ շատ կարևոր է, որ Արցախից բռնի տեղահանված անձանց պատշաճ իրազեկեն, թե ինչ գործողություններ պետք է նրանք անեն, որպեսզի ստանան թոշակներ։
Նա նաև հավելեց, որ երկրի քաղաքականությունն է ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց համար ամեն ինչ անել, որ նրանք մնան Հայաստանում։
«Պետք է գոհունակությամբ արձանագրեմ, որ Հայաստանի Հանրապետությունից բռնի տեղահանված անձանց հոսք չկա։ Այսինքն՝ արտագաղթի երևույթներ չկան»,-ասաց նա։
Մանրամասները՝ տեսանյութում։