«Ուզում եմ 12 վարչական շրջանների ղեկավարներին ասել՝ ես ձեր ցավը տանեմ, տղերք»․ Անի Խաչատրյան

Երևանի ավագանու «Հանրապետություն» խմբակցության անդամ Անի Խաչատրյանն այսօր անդրադարձավ երեկ տեղի ունեցած միջադեպին։

Նշենք, որ թեման շարունակվել է նաև այսօր, սակայն Խաչատրյանը հայտարարեց՝ չի ցանկանում անդրադառնալ հնչած գնահատականներին և որակավորումներին․ «Ոչ թե նրա համար, որ չեմ կարող, այլ նրա համար, որ հարգում եմ քաղաքապետին ու այս ինստիտուտը։ Միայն դրա համար չեմ պատասխանում։ Բայց ուզում եմ հավելել, որ չառիթավորվեն։ Ցանկացած ձևաչափով, այս դահլիճում կամ այս դահլիճից դուրս, ստանալու են համապատասխան պատասխան»։

Հիշեցնենք, որ երեկ տեղի ունեցած միջադեպն իր շարունակությունն է ունեցել նաև քաղաքապետարանի միջանցքներում, որին մասնակցել են նաև վարչական շրջանների ղեկավարները։

«Ուզում եմ 12 վարչական շրջանների ղեկավարներին ասել՝ ես ձեր ցավը տանեմ, տղերք»,-նշեց Խաչատրյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել