Փակ և դժվարանցանելի ճանապարհներ կան․ Ճանապարհային դեպարտամենտ

Ճանապարհային դեպարտամենտից հայտնում են, որ նոյեմբերի 21-ին՝ ժամը 09։00-ի դրությամբ, Սիսիանի, Մեղրիի տարածաշրջաններում և Վարդենյաց լեռնանցքում ձյուն է տեղում։

09։30-ի դրությամբ‚ առատ ձյան պատճառով Ջերմուկի խաչմերուկից մինչև Սիսիանի խաչմերուկ (Սարավանի լեռնանցք) հատվածը փակ է կցորդով տրանսպորտային միջոցների համար։

Արթիկի և Աշոցքի տարածաշրջանների ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է։

Վայքում (Զանգեր կոչվող հատված) և Սպիտակի ոլորանները դժվարանցանելի են կցորդով տրանսպորտային միջոցների համար։

Միջպետական և հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհները բաց են:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել