Նոյեմբերի 18-19-ը Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը աշխատանքային այցով կմեկնի Բահրեյն:
Այս մասին X-ի իր միկրոբլոգում հայտնել է ՀՀ ԱԳՆ խոսնակ Անի Բադալյանը։
Այցի ընթացքում նախարար Միրզոյանը երկկողմ հանդիպումներ կունենա մի շարք գործընկերների հետ։