Ազգային ժողովում Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը հայտնեց, որ 2024-ի առաջին կիսամյակում կսկսի գործել կենսաթոշակի հաշվարկման նոր բանաձևը։
«Այլևս մինչև 10 տարվա ստաժի մեկ տարվա արժեքը չի լինի ավելին, քան 10 տարուց ավել ստաժի 1 տարվա արժեքը։ Կվերանա «նվազագույն կենսաթոշակ» հասկացությունը։ Կենսաթոշակը բաղկացած կլինի հիմնական կենսաթոշակից և դրան կգումարվի յուրաքանչյուր տարվա ստաժի արժեքները»,-նշեց նախարարը՝ հավելելով՝ կգործի գործակից, որով կխրախուսվի ավելի երկար տարիների ստաժը։
Կգործի նաև կենսաթոշակի առնվազ մեկ տարով հետաձգման և դրա դիմաց հետագայում ավելի բարձր կենսաթոշակ ստանալու կամավոր նոր մեխանիզմը։
Մանրամասները՝ տեսանյութում։