Մենք ոչ թե հրաժարվել ենք, այլ որոշում կայացրել տարբեր պատճառներով կոնկրետ այդ միջոցառումներին ներկա չգտնվել:
Այս մասին ԱԺ-ում Կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ խոսելով ՀԱՊԿ նիստին չմասնակցելու մասին։
«Ես որևէ բանի հող չեմ նախապատրաստում, որովհետև այդ հողը կամ կա, կամ չկա՝ անկախ մեր նախապատրաստելուց»,-նշել է նա։
ՀԱՊԿ-ը, ըստ Փաշինյանի, հրաժարվում է արձանագրել իր պատասխանատվության գոտին Հայաստանում, ինչը կարող է նշանակել, որ ՀՀ-ն այդ պայմաններում ուղղակի լուռ մասնակցելով` կարող է միանալ այն տրամաբանությանը, որը որևէ կերպ կասկածի տակ կդնի Հայաստանի տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը:
«Մենք մեզ նման բան թույլ տալ չենք կարող»,- շեշտեց նա` ասելով` ՀԱՊԿ-ին մտածելու ժամանակ են տալիս:
Վարչապետն ասաց, որ Հայաստանը չի հրաժարվել, որ ՀԱՊԿ-ն առաքելություն ուղարկի, այլ ասել` ո՞ւր եք ուղարկում:
«Ասել են` Հայաստան, մենք էլ ասել ենք` ցույց տվեք ձեր պատկերացրած Հայաստանը, մեզ ցույց չի տրվել, մենք ենք ցույց տվել Հայաստանը, ասել ենք, որ այս-այս արձանագրումը պետք է արվի, ինչը ՀԱՊԿ-ը չի արել: Քանի որ չի արել, մենք չենք կարող նման առաքելություն ընդունել, քանի որ կստացվի, որ ՀՀ լղոզված պատկերացումը մենք լեգիտիմացնում ենք ու այդ պայմաններում լեգիտիմացնում ենք Ադրբեջանի ներխուժումները»,- ասաց Նիկոլ Փաշինյանը:
Մանրամասները՝ տեսանյութում։