Նարեկ Մալյանի խափանման միջոց կալանքը երկարացվեց 3 ամսով

Նարեկ Մալյանը կշարունակի մնալ կալանավորված։ Երևանի քրեական դատարանի դատավոր Սուսաննա Գզոգյանը որոշում կայացրեց Նարեկ Մալյանի նկատմամբ կիրառված խափանման միջոցը երկարաձգել 3 ամսով։

Հիշեցնենք, Նարեկ Մալյանին ձերբակալել էին սեպտեմբերի 20-ին, երկու օր անց նա կալանավորվեց՝ երկու ամսով:

Նարեկ Մալյանին ձերբակալել են ՀՀ քրեական օրենսգրքի 329-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված հանցանքը կատարելու համար: Այն է՝ «ատելություն, խտրականություն, անհանդուրժողականություն կամ թշնամանք հրահրելուն կամ քարոզելուն։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել