Վթարային ջրանջատում Երևանում և Գեղարքունիքի մարզում

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված ս.թ. նոյեմբերի 15-ին ժամը 10:00-20:00-ն կդադարեցվի Վարդաշեն 2-12 փողոցների ջրամատակարարումը:

Նոյեմբերի 16-ին ժամը 09.00-ից մինչ նոյեմբերի 17-ը ժամը 09.00-ն կդադարեցվի Գեղարքունիքի մարզի՝ Վարդենիս քաղաքի Բաղրամյան, Երևանյան, Կամո և Ա. Թովմասյան փողոցների բաժանորդների ջրամատակարարումը:

Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել