2024թ. բյուջեն ՀՀ պատմության մեջ ամենամեծն է. Գևորգ Պապոյան

ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Գևորգ Պապոյանը հայտարարել է, թե 2024թ. պետբյուջեն իր ծախսային և եկամտային ծավալներով ՀՀ պատմության մեջ ամենամեծն է:

«Եթե դոլարային տեսքով ասենք, ապա 2024-ին պետությունը տարբեր նպատակներով՝ աշխատավարձ, նպաստ, թոշակ, կրթություն, գիտություն, բանակ, ճանապարհաշինություն, առողջապահություն և այլն, կծախսի մոտ 7,5 միլիարդ դոլար գումար: Այս թվի մեծությունը ըմբռնելու համար նշեմ, որ հաջորդ տարվա ծախսերը համարժեք են 2009-ի ողջ ՀՆԱ-ին, իսկ դոլարային արտահայտությամբ 2009-ի համեմատ աճել է մոտ 3,5 անգամ:

Համեմատության համար նշեմ, որ ընդամենը 5 տարի առաջ՝ 2018-ին, այս ցուցանիշը պլանավորված էր ընդամենը 1 տրիլիոն 465 միլիարդ դրամ կամ մոտ 3 միլիարդ դոլար»,-ասել է նա։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել