ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը հետագա հնարավոր համագործակցության հարցեր է քննարկել Խաղաղության, գործընկերության և ճգնաժամային կառավարման տնօրինության ղեկավար Ժիլ Ռոստենի հետ։ Նա այդ մասին գրել է ֆեյսբուքյան էջում։
Գրիգորյանը նշել է, որ այսօր ընդունել է ԵՄ քաղաքացիական դիտորդական առաքելության միջանկյալ ռազմավարական գնահատման փաստահավաք առաքելությանը, որը գլխավորել է Ռոստենը։
«Բարձր եմ գնահատել ԵՄ քաղաքացիական դիտորդական առաքելության աշխատանքը և վերահաստատել Հայաստանի պատրաստակամությունը՝ շարունակելու ցուցաբերել աջակցություն առաքելության աշխատանքներին: Զրուցակցիս հետ բարձր ենք գնահատել ՀՀ-ԵՄ գործընկերային հարաբերությունները և քննարկել հետագա հնարավոր համագործակցության ուղիները»,– ընդգծել է ԱԽ քարտուղարը: