ԱԺ պատգամավորը կգործուղվի Մոսկվա

Ազգային ժողովի փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանը նոյեմբերի 13-ին կարգադրություն է ստորագրել, որում ասվում է․

«Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորի գործունեության երաշխիքների մասին» օրենքի 5-րդ հոդվածի 5-րդ մասով՝ կարգադրում եմ.

1. «Եվրասիական տնտեսական միություն. Հեռանկար 2030» միջազգային համաժողովին մասնակցելու համար 2023 թվականի նոյեմբերի 21-25-ը Մոսկվա (Ռուսաստանի Դաշնություն) գործուղել Ազգային ժողովի պատգամավոր Ալեքսեյ ՍԱՆԴԻԿՈՎԻՆ:

2. Ընդունել ի գիտություն, որ գործուղման հետ կապված բոլոր ծախսերի վճարումը կատարում է հրավիրող կողմը»:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել