Հրդեհի ահազանգ Բալահովիտ գյուղում

Նոյեմբերի 11-ին, ժամը 19։16-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Կոտայքի մարզի Բալահովիտ գյուղի Գ․ Արշակյան փողոցում գտնվող չգործող մանկապարտեզի տարածքում։

Այս մասին հայտնում են ՆԳՆ փրկարար ծառայությունից։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Գ․ Արշակյան փողոցի 1-ին փակուղում գտնվող չգործող մանկապարտեզի սենյակներից մեկում և տանիքում։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 20։18-ին, մարվել՝ 21։22-ին։ Սենյակում (մոտ 30 քմ) այրվել են ստվարաթղթի թափոններ՝ մոտ 30 քմ, հատակը և բաղդադե առաստաղը։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել