Երևանի քաղաքապետարանից հայտնում են, որ դեֆորմացիոն կարերի վերանորոգման աշխատանքներով պայմանավորված՝ նոյեմբերի 10-ից մինչև նոյեմբերի 13-ը՝ ժամը 06:00-ն, փակ է լինելու Սարալանջի պողոտա – Արմենակյան փողոց խաչմերուկից մինչև Սարալանջի պողոտան Հերացու փողոցին կապող ճանապարհահատվածը:
Միաժամանակ փակ է լինելու նաև Մյասնիկյան պողոտան Սարալանջի պողոտային կապող թունելը:
Պատճառվող ժամանակավոր անհարմարությունների համար հայցում ենք ձեր ներողամտությունը:
![](https://iravaban.net/wp-content/uploads/2023/11/b03d0f47226f0632c242fb686d84bbf5db5160f1.jpeg)