Հայերի կեսից ավելին այս կամ այն չափով չի վստահում վարչապետ Նիկոլ Փաշինյանին, այս մասին վկայում են Gallup International Association-ի հայաստանյան ներկայացուցիչ MPG-ի ներկայացված հարցման արդյունքները։
Պատասխանելով հարցին՝ որքանո՞վ եք վստահում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին, հարցվածների 20,4%-ն ասել է, որ լիովին վստահում է, 13,2%-ը ավելի շուտ վստահում է, 18,6%-ը՝ ավելի շուտ անվստահություն և 35,5%-ը՝ ամբողջովին անվստահություն»,- ասել է MPG տնօրեն Արամ Նավասարդյանը՝ ներկայացնելով ուսումնասիրության արդյունքները։
Նրա խոսքով՝ հարցին դժվարացել է պատասխանել հարցվածների 12,3%-ը։
Նոյեմբերի 1-4-ն անցկացված հեռախոսային հարցմանը մասնակցել է 1,1 հազար մարդ։ Վիճակագրական սխալը կազմել է 3%։