Սրտի զարկը վերականգնված զինծառայող Նարեկ Պողոսյանը դուրս է գրվել հոսպիտալից, այս մասին հայտնում են ՀՀ ՊՆ-ից։
«Նարեկ Պողոսյանը դուրս է գրվել հոսպիտալից և ստանում է վերականգնողական բուժում»,-հայտնել է նախարարության մամուլի քարտուղար Արամ Թորոսյանը:
Հիշեցնենք՝ Նարեկ Պողոսյանը վիրավորում էր ստացել սեպտեմբերի 1-ին Սոթքի հատվածում տեղակայված դիրքերի ուղղությամբ ադրբեջանական զինված ուժերի կրակոցից։