Նոյեմբերի 7-ին, ժամը 13։23-ին Տավուշի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Իջևան քաղաքից Այգեգովիտ տանող ավտոճանապարհին ծառն ընկել է, ավտոճանապարհը դարձել է միակողմանի երթևեկելի․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ Իջևան-Բերդ ավտոճանապարհի 17-րդ կմ-ին՝ Այգեհովիտ գյուղի սկզբնամասում, կաղնու ծառը (մոտ 20 մ) ընկել և երկկողմանի փակել է ավտոճանապարհը:
Փրկարարները մասնատել և հեռացրել ծառը։
Ավտոճանապարհը երկկողմանի երթևեկելի է։