ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Մաթեւոս Ասատրյանի հոգեհանգիստը տեղի կունենա նոյեմբերի 7-ին՝ ժամը 17:00-ից, Արագածոտնի մարզի Ապարան համայնքի Քուչակ բնակավայրի Սուրբ Աստվածածին եկեղեցում: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԺ-ից։
Վերջին հրաժեշտի արարողությունը տեղի կունենա նույն վայրից, նոյեմբերի 8-ին՝ ժամը 12:30-ին:
Հուղարկավորությունը` ժամը 13:00-ին, Քուչակ բնակավայրի գերեզմանատանը:
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ հանկարծամահ է եղել «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Մաթեւոս Ասատրյանը։