Լևոն Քոչարյանն ազատ է արձակվել. նա դուրս եկավ «Նուբարաշեն» ՔԿՀ–ից

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդուն` Լևոն Քոչարյանին, ազատ են  արձակել։ Նա դուրս է եկել «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկից։

Հիշեցնենք, որ ավելի վաղ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը արձանագրել էր, որ ԱԺ պատգամավորական մանդատը տրվում է Լևոն Քոչարյանին։

Նշենք, որ Լևոն Քոչարյանը կալանավորված էր սեպտեմբերից։ Ըստ նրան ներկայացված մեղադրանքի` նա սեպտեմբերի 22-ին խաղաղ ցույցի ժամանակ նա չի կատարել կարմիրբերետավորների` ճանապարհը բացելու օրինական պահանջը և բռնություն է գործադրել ոստիկանության ծառայողների նկատմամբ, այնինչ նույն օրը Լևոն Քոչարյանին բերման ենթարկելիս իրավապահները այնպես են հարվածել նրան, որ փակ գանգուղեղային վնասվածք է ստացել։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել