Ցավակցում եմ մեր ընկեր, ՔՊ պատգամավոր, Մաթևոս Ասատրյանի անժամանակ մահվան կապակցությամբ: Այս մասին հայտնում է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը։
38-ամյա պատգամավորը տանը հանկարծամահ է եղել։
«Երիտասարդ, մաքուր ու արժանապատիվ ընկեր, հանգչիր խաղաղությամբ»,-նշել է նա:
Iravaban.net-ը ներկայացնում է նրա կենսագրությունը․
Ծնվել է 1985թ. դեկտեմբերի 2-ին Արագածոտնի մարզի Քուչակ գյուղում:
2003-2005թթ. ծառայել է ՀՀ զինված ուժերում:
2008թ. ավարտել է Երեւանի Հյուսիսային համալսարանի իրավագիտության ֆակուլտետը:
2012-2019թթ. աշխատել է Քուչակի Միհրդատ Ասատրյանի անվան մանկապատանեկան մարզադպրոցի տնօրեն: 2014 եւ 2017թթ. վերապատրաստվել է Եվրոպայի «Լյուդ Կլուբ դե Նից», «Կավի Գալ» սպորտային ակումբներում եւ մի շարք այլ մարզադպրոցներում:
2019-2021թթ.՝ ԱԺ պատգամավոր («Իմ քայլը» կուսակցությունների դաշինք, թիվ 7 ընտրատարածքի տարածքային ընտրական ցուցակ): ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի անդամ: «Իմ քայլը» խմբակցության անդամ:
2021թ. հունիսի 20-ին ԱԺ պատգամավոր է ընտրվել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համապետական ընտրական ցուցակով:
Ամուսնացած է, ունի երեք զավակ: