Նախագահ Վահագն Խաչատուրյանը հոկտեմբերի 30-ին հրամանագիր է ստորագրել, որում նշվում է․
«Հիմք ընդունելով Սահմանադրության 166-րդ հոդվածի 3-րդ մասը, ինչպես նաև Ազգային ժողովի 2023 թվականի հոկտեմբերի 25-ի «Նաիրա Հովսեփյանին Վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատի դատավորի թեկնածու ընտրելու մասին» ԱԺՈ-77-Ա որոշումը.
Նաիրա ՀՈՎՍԵՓՅԱՆԻՆ նշանակել Վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատի դատավոր»: