Կանադան շատ կարճ ժամանակում 2 դիտորդ կուղարկի Հայաստան. փոխնախարար

ԱԳ փոխնախարար Պարույր Հովհաննիսյանը տեղեկացրել է, որ Կանադան 2 դիտորդ կուղարկի Հայաստան։

«Կանադայի արտաքին գործերի նախարարն ասաց, որ Կանադան ոչ ԵՄ անդամ առաջին երկիրն է, որը ցանկություն է հայտնել դիտորդներ ուղարկել Հայաստան, և 2 դիտորդ կարճ ժամանակահատվածում ժամանելու են Հայաստան։ Հույս ունենք, որ Կանադան հետագայում նաև կընդլայնի իր այս ներդրումը»,- ասել է Հովհաննիսյանը՝ լրագրողների հետ ճեպազրույցում։

Նրա խոսքով, Կանադայի ԱԳ նախարարի այցը բավականին հագեցած էր․ նախ բացվեց Հայաստանում Կանադայի դեսպանատունը, ինչը Կանադայի կողմից Հայաստանի նկատմամբ հատուկ ուշադրության նշան է։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել