ՀՀ ԱԽ քարտուղարն ու Իրանի ԱԳ նախարարը հանդիպմանը շեշտել են տարածաշրջանի երկրների տարածքային ամբողջականության հարգման անհրաժեշտությունը

Հոկտեմբերի 2-ին Իրանի Իսլամական Հանրապետություն աշխատանքային այցի ընթացքում ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը հանդիպել է Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանի հետ: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԽ գրասենյակից։

Կողմերը քննարկել են տարածաշրջանային անվտանգային իրավիճակին առնչվող հարցեր և շեշտել տարածաշրջանի երկրների տարածքային ամբողջականության հարգման անհրաժեշտությունն ու կարևորությունը:

Զրուցակիցներն անդրադարձել են երկկողմ բազմաոլորտ համագործակցությանը և մասնավորապես կարևորել տնտեսական փոխգործակցությունը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել