Ժամը 22:00-ի դրությամբ Արցախից բռնի տեղահանված 98,929 անձ է ժամանել Հայաստան

Սեպտեմբերի 29-ի՝ ժամը 22:00-ի դրությամբ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված 98,929 անձ է ժամանել Հայաստանի Հանրապետություն։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ վարչապետի մամուլի խոսնակ Նազելի Բաղդասարյանը։

Նա նաև հայտնել է, որ Գորիսից մեկնած ավտոբուսներն արդեն Ստեփանակերտում են և որոշ ժամանակ անց կրկին կշարժվեն դեպի Գորիս։

Հիշեցնենք, որ ավելի վաղ Բաղդասարյանն ասուլիսի ժամանակ հայտնել էր, որ ժամը 20։00-ի դրությամբ՝ Հակարիի կամուրջը հատել է 20,892 տրանսպորտային միջոց։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել