Նա նախևառաջ հայ է և Հայաստանի Հանրապետության քաղաքացի․ Երվանդ Թարվերդյանը՝ Ռուբեն Վարդանյանի մասին

Այսօր` Լաչինի միջանցքում, Հակարի կամրջի վրա ադրբեջանական իշխանությունների կողմից ձերբակալվել է Ռուբեն Վարդանյանը։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է «Միացյալ Հայաստան» կուսակցության նախագահ Երվանդ Թարվերդյանը։

«Ռուբեն Վարդանյանը բազմաթիվ հումանիտար և սոցիալական ծրագրեր է իրականացրել Հայաստանում և Արցախում, սակայն կարևոր է փաստել, որ նա նախևառաջ հայ է և Հայաստանի Հանրապետության քաղաքացի։

Տեղի ունեցածի լույսի ներքո էլ ավելի մտահոգիչ են դառնում այն տեղեկությունները, որ ադրբեջանական իշխանությունների ձեռքում կան Արցախում երբևէ պաշտոն զբաղեցրած, կամ Արցախյան ազամարտին մասնակցած անձանց ցուցակներ։

Կոչ ենք անում Հայաստանի իշխանություններին, օգտագործելով միջազգային լծակները, անել հնարավոր առավելագույնը՝ նմանատիպ դեպքերը կանխելու և ազատազրկված մեր քաղաքացիներին հայրենիք վերադարձնելու ուղղությամբ։

Հայտնում ենք մեր զորակցությունը Ռուբեն Վարդանյանին և նրա ընտանիքին», – գրել է նա։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել