Փրկարարները մարդասիրական օգնություն են ցուցաբերում Արցախից բռնի տեղահանվածներին

ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայության տնօրեն-ՆԳ նախարարի տեղակալ, փ/ծ գնդապետ Կամո Ցուցուլյանի հրամանով ՆԳՆ ՓԾ Սյունիքի և Վայոց ձորի մարզային փրկարարական վարչությունների և ենթակա ստորաբաժանումների ծառայողները Գորիսի և Կոռնիձորի Հումանիտար կայաններում սեպտեմբերի 24-ից ակտիվորեն ներգրավվել են Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց մարդասիրական օգնության ցուցաբերման, տարհանման և տեղափոխման, տեղահանված բնակչության կենսագործունեության ապահովման միջոցառումներին։

Այս մասին հայտնում են ՆԳՆ փրկարար ծառայությունից։

Տեղում, ըստ անհրաժեշտության, փրկարարները մասնակցում են իրավիճակից բխող այլ աշխատանքների։

Գործընթացն առավել արդյունավետ կազմակերպելու նպատակով փրկարարներն ակտիվորեն համագործակցում են ոստիկանների, շտապօգնության բրիգադների, պետական այլ գերատեսչությունների, տեղական ինքնակառավարման մարմինների, ինչպես նաև հասարակական և կամավորական կազմակերպությունների հետ։

Սեպտեմբերի 24-ից իրականացված աշխատանքների արդյունքում փրկարարական ծառայողներն օգնություն են ցուցաբերել 2425 քաղաքացու, որից՝ 767 երեխա, 306 տարեց, 1084 կին և 268 տղամարդ։

Փրկարար ծառայության ստորաբաժանումները ողջ ծավալով շարունակում են աշխատանքները Հումանիտար կայաններում։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել