Քրեակատարողական ծառայողին աշխատանքից ազատելու նոր հիմք է կամրագրվի

Արդարադատության նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել «Քրեակատարողական ծառայության մասին» օրենքում լրացում կատարելու մասին, որով քրեակատարողական ծառայողին աշխատանքից ազատելու նոր հիմք է կամրագրվի։

Iravaban.netը հայտնում է, որ նախագծի հիմնավորման համաձայն՝ ներկայումս, քրեակատարողական ծառայողը վերապատրաստման կամ հատուկ ուսուցման դասընթացների ավարտի հանձնվող ստուգարքի արդյունքում բացասական՝ «չստուգված» գնահատական ստանալու դեպքում օրենքով հստակ իրավական հետևանքներ նախատեսված չեն: Վերոգրյալի արդյունքում ստացվում է, որ քրակատարողական ծառայողի շարունակական կրթության արդյունավետության և մասնագիտական որակական գիտելիքների ու հմտությունների որակական աճի ապահովումը թողնված է քրեակատարողական ծառայողի հայեցողությանը, որը ոչ՛ մասնագիտորեն, ոչ՛ էլ իրավական առումով ճիշտ չէ, և այդ շարունակական կրթության արդյունավետության կառավարելիությունը թողնված է քրեակատարողական ծառայողի կամքին, քանի որ այն ծառայողի համար իրավական բացասական հետևանքներ չի առաջացնում:

Նախագծով առաջարկվում է բարձրացնել քրեակատարողական ծառայողի շարունակական կրթության արդյունավետության մակարդակը:

Օրենքի 39-րդ հոդվածում, որով սահմանված են, թե որ դեպքում է քրեակատարողական ծառայողը քրեակատարողական ծառայությունից ազատվում, փոփոխություն կկատրավի, և 1-ին մասի 9-րդ կետը կշարադրվ նոր խմբագրությամբ․

«9. երկու տարի անընդմեջ իր մեղքով վերապատրաստման անհատական ծրագրով հաստատված կրեդիտները չստանալու, ինչպես նաև երկու տարի անընդմեջ հատուկ ուսուցման և (կամ) քրեակատարողական ծառայության գերակա խնդիրների արդյունավետ լուծմանն ուղղված քրեակատարողական ծառայողների մասնագիտական գիտելիքների և կոմպետենցիաների զարգացման անհրաժեշտությամբ պայմանավորված վերապատրաստման դասընթացների ավարտին հանձնվող ստուգարքի արդյունքում բացասական՝ «չստուգված» գնահատական ստանալու դեպքում»:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել