Ռուսական խաղաղապահ զորախմբի բժշկական ջոկատի մասնագետները շարունակում են որակյալ և մասնագիտացված բժշկական օգնություն ցուցաբերել Արցախի տուժած բնակիչներին։ Այս մասին հայտնում են ՌԴ խաղաղապահ զորախմբի տելեգրամյան ալիքում։
Բժշկական թիմում ընդգրկված են տարբեր մասնագիտությունների բժիշկներ, այդ թվում՝ ռազմական վիրաբույժներ, անեսթեզիոլոգ-ռեանիմատոլոգներ, թերապևտներ, համաճարակաբաններ և հոգեբաններ։
Նշվում է, որ ռուսական խաղաղապահ կոնտինգենտի տարածքում տեղակայվել է բլոկ-մոդուլային ճամբար՝ հագեցած ժամանակակից բժշկական սարքավորումներով, որոնք թույլ են տալիս օրական մինչև 80 ռենտգեն և ուլտրաձայնային հետազոտություններ անել։